«Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի կոմիտեի 2023 թվականի տարվա բյուջեի քննարկմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակիցներին, այդ թվում՝ Վրաստանին լրացուցիչ օգնություն տրամադրելու ուղիները։
«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա պատմական մարտահրավեր է անդրատլանտյան անվտանգության համար: Մենք պետք է շարունակենք զգալի ներդրումներ կատարել եվրոպական անվտանգության բոլոր ոլորտներում»,- բացման խոսքում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Լլոյդ Օսթինը շոշափել է նաեւ Ուկրաինային ԱՄՆ օգնության թեման՝ նշելով, որ Ուկրաինային հաջողվել է արդյունավետորեն օգտագործել ամերիկյան «Սթինգեր» եւ «Ջավելին» հրթիռային համակարգերը ռուսական զինուժի դեմ։