Ըստ Նոր Զելանդիայի արտգործնախարար Նանայա Մահուտայի եւ առեւտրի նախարար Դեմիեն Օ՛Կոննորի համատեղ հայտարարության՝ Նոր Զելանդիան Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության պայմաններում 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հետ սերտորեն առնչվող ապրանքների վրա:
Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, արգելք կսահմանվի տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների համար նախատեսված սարքավորումների եւ շարժիչների արտահանման վրա:
Ներկա դրությամբ սա Նոր Զելանդիայի ամենանշանակալի տնտեսական պատասխանն է Ռուսաստանի ռազմական գործողությանը: Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ից՝ համապատասխան որոշումների նախապատրաստումից հետո: