Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԱՄՆ-ը հերքել է 2016-ի հեղաշրջման փորձին Վաշինգտոնի մասնակցության վերաբերյալ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքները եւ համարում է, որ նման հայտարարությունները հակասում են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին:
«Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների համար ԱՄՆ-ի պատասխանատվության մասին նման չհիմնավորված ու անպատասխանատու հայտարարությունները չեն համապատասխանում Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի եւ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին»,- հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: