Ըստ ՀՀ դատախազության՝ 2021-ին կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման է ենթարկվել 590 պաշտոնյա:
Ընդհանուր առմամբ՝ 2021-ին հարուցված կոռուպցիոն հանցագործությունների թիվը 2020-ի համեմատ նվազել է 35,2%-ով: Նախորդ տարի կոռուպցիոն բնույթի 1409 նյութից 798-ով հարուցվել են քրեական գործեր. 187 քրեական գործ՝ 433 անձի վերաբերյալ, դատարանում է:
Քննված գործերով պետությանը կամ համայնքներին 2021-ի ընթացքում նախնական հաշվարկով պատճառվել է մոտ 216 միլիարդ դրամի վնաս, վերականգնվել՝ շուրջ 7 միլիարդը:
Կոռուպցիոն բնույթի ամենախոշոր վնասի վերականգնումը 2021-ին արել են «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության՝ Երեւանի քաղաքապետարանից 1,6 միլիոն դոլարի հափշտակություն կատարելու գործով մեղադրվող պաշտոնյաները:
Դատարաններում քննված եւ ավարտված կոռուպցիոն բնույթի 53 քրեական գործով 97 անձ 2021-ի ընթացքում դատապարտվել է, որոնցից 30-ն ազատազրկվել է:
Վնասը վերականգնելուց հետո այս տարվա հունվարին քրեական գործի վարույթը կրկին կարճվել է, այս դեպքում, սակայն, ո՛չ արդարացնող հիմքով, հավելում է վարչության պետի տեղակալը: