Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դրական է գնահատում խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների՝ Բրյուսելում կայացրած որոշումը։
«Հասկանալի է, որ սա շատ եւ շատ երկարատեւ գործընթաց է, սակայն նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացն ինքնին դրական փաստ է եւ ողջունելի է»,- ընդգծել է Պեսկովը։