Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ պատասխանելով դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության դեպքում Չինաստանի դիրքորոշման մասին հարցին, հայտարարել է, որ Սառը պատերազմի արդյունք ՆԱՏՕ-ն վաղուց պետք է պատմության գիրկն անցներ։
«Հիպոթետիկ իրադարձությունը չեմ կարող մեկնաբանել, բայց ՆԱՏՕ-ի՝ արեւելք ընդլայնման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը շատ հստակ է։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան, որոնք արդեն այս փուլում արժեքավոր գործընկերներ են Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի համար, ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա ամիսներին կամ անգամ շաբաթներին ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության վերաբերյալ:
Եվրամիությունում Չինաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի որդեգրած ընդլայնման քաղաքականությունը չի նպաստում գլոբալ անվտանգությանը եւ կայունությանը: ՆԱՏՕ-ն, ըստ չինացի դիվանագետների՝ Սառը պատերազմի մնացորդ է եւ աշխարհի խոշորագույն ռազմական դաշինքը։
Սառը պատերազմի ավարտից երեսուն տարի անց դաշինքը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը եւ գործողությունների շրջանակը, մասնակցում է բլոկային քաղաքականությանը եւ առճակատմանը: