«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան:
Մարդահամարները եւ գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:
Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում հերթական մարդահամարի անցկացման ժամկետը 2020-ից երկարաձգցել էր մինչև 2022 թվական:
Մարդահամարի անցկացման ճշգրիտ ամսաթիվը գործադիրը դեռեւս չի հրապարակել։