Կիպրոսը ապրիլի 18-ից օտարերկրյա զբոսաշրջիկների համար կմեղմացնի երկիր մուտքի կանոնները: Նոր կանոններով՝ հաշվի չի առնվելու երկրի դասակարգումը՝ ըստ համաճարակաբանական իրավիճակի, եւ այդ տվյալների հիման վրա զբոսաշրջիկների մուտքի սահմանափակումներ չեն դրվելու:
Լառնակա եւ Պաֆոս թռչելուց առաջ զբոսաշրջիկներից այլեւս չեն պահանջի լրացնել հատուկ CyprusFlightPass ձեւաթուղթ:
Չեղարկվել է նաեւ ճանապարհորդությունից առաջ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու պահանջը պատվաստված եւ ապաքինված օտարերկրացի ճանապարհորդների համար: Մուտքի համար անհրաժեշտ կլինի ներկայացնել միայն իմունիզացիայի կամ ապաքինումը հաստատող վկայական։