ԵԱՀԿ նախագահությունը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո եւ հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը:
«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բոլոր ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն եւ խաղաղ միջավայրի ապահովմանը»,- ասված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ: