Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան հայտարարել է, որ Ճապոնիան փուլ առ փուլ կրճատելու է Ռուսաստանից ածխի ներմուծումը:
«Վերջին հաշվով ձգտելու ենք նրան, որ չներմուծենք ռուսաստանյան ածուխը»,- ասել է նախարարը լրագրողներին:
Հագիուդան նաեւ պարզաբանել է, որ Ճապոնիան հընթացս ռուսաստանյան ածխի փոխարինող է փնտրելու՝ ռուսական ածխի ներմուծման փուլային կրճատումն ու դրանից հետագա հրաժարումը երկրի բնակչության եւ արդյունաբերության վրա հնարավոր ազդեցությունը նվազեցնելու համար: