Ըստ kp.ru-ի՝ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը «Ռադա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Կիեւը կազգայնացնի Ուկրաինայում ռուսական ամբողջ ունեցվածքը՝ փոխհատուցելու համար հատուկ գործողության հետեւանքով կրած վնասները: Նա հավելել է, որ ընդունվել են ազգայնացման մասին օրենքները, եւ այդ գործընթացներն արդեն սկսվել են:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք էր ընդունել, ըստ որի՝ պետք է բռնագրավվեն եւ ազգայնացվեն հանրապետությունում ռուսական իրավաբանական եւ ֆիզիկական անձանց բոլոր ակտիվները։