ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Արցախում ադրբեջանական բանակի՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվութան գոտի ներխուժման եւ ռուսական կողմի հետագա քայլերի վերաբերյալ «Լուրերի» հարցին, ասել է, որ որ ռուսական խաղաղապահ զորակազմը զբաղված է իրադրության պարզաբանմամբ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ շատ անհասկանալի հանգամանքներ կան, որոնց մասին վաղ է եզրակացություն անել:
Լավրովը համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը լիովին վստահում է ռուսական խաղաղապահներին: Իսկ նրանց պատասխանատվության ենթարկելու, հետաքննություն սկսելու մասին հայաստանյան որոշ անհատների կոչերն, ըստ ՌԴ արտգործնախարարի, չեն արտահայտում հայ ժողովրդի, ՀՀ ղեկավարության վերաբերմունքը ՌԴ խաղաղապահների հսկայական դերի հանդեպ:
«Այո՛, միջադեպեր լինում են, իսկ հենց այս միջադեպը պարզաբանումների կարիք ունի, որն էլ ճշտում են մեր զինվորականները»,- շեշտել է Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում: