Բջջային հեռախոս եւ հեռահաղորդակցությունների այլեւսյլ սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է, որ հեռանում է ռուսաստանյան շուկայից: Ընկերությունում հավելել են, որ Ուկրաինա ներխուժման առաջին օրերից Nokia-ի համար հստակ է եղել, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում հնարավոր չէ:
«Վերջին շաբաթների ընթացքում դադարեցրել ենք մատակարարումներն ու նոր բիզնեսը եւ մեր սահմանափակ գիտահետազոտական գործունեությունը տեղափոխում ենք ՌԴ սահմաններից դուրս: Այժմ կարող ենք հայտարարել ռուսաստանյան շուկայից դուրս գալու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունում ճշտել են, որ նշված գործընթացում Nokia-ի գերակայությունն իր աշխատակիցների անվտանգությունն ու բարօրությունն է: Nokia-ում ընդգծել են, որ նման որոշում են ընդունել՝ նաեւ հաշվի առնելով մյուս տարածաշրջաններում նկատվող բարձր պահանջարկը:
Ընկերությունում համոզված են, որ ռուսաստանյան շուկան, որտեղ վաճառվող հեռախոսների ընդհանուր քանակի մաքուր 2 տոկոսը բաժին էր ընկնում Nokia-ի արտադրանքին, լուրջ ֆինանսական հետեւանքներ չի ունենա: