Ճապոնիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ճապոնիան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի շուրջ 400 ֆիզիկական անձանց եւ 28 կազմակերպության նկատմամբ:
Ֆիզիկական անձանց ցանկում ընդգրկվել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրերը, Սերգեյ Լավրովի կինն ու դուստրը։ Արգելվում է նաեւ Ռուսաստանում նոր ներդրումներ կատարելը, ինչպես նաեւ փայտանյութի որոշ տեսակների, մեքենաշինական ապրանքների եւ ալկոհոլի ներմուծումը։
Մոսկվայի դեմ պատժամիջոցներին դեմ է արտահայտվել ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դայ Բինգը։
«Լայնածավալ պատժամիջոցները հանգեցրել են պարենային ճգնաժամի եւ էներգակիրների գների բարձրացման։ Իսկ Կիեւին զենքի մատակարարումը խաղաղություն չի բերի Ուկրաինային»,- ընդգծել է չինացի պաշտոնյան։