Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության, ապաքինման եւ բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլահին հայտարարել է, որ առողջապահական հաստատությունների բժշկական անձնակազմերի շնորհիվ Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի երկրների լավագույն տասնյակում է:
Ըստ նրա՝ իրանցի գիտնականները մեծ առաջընթաց են արձանագրել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրության ոլորտում:
Նախարարը նշել է, որ ի հեճուկս այն հանգամանքի, որ Միացյալ Նահանգներն ու արեւմտաեվրոպական երկրները համավարակի թեժ շրջանում Իրանին խանգարում էին ապահավելու պատվաստանյութերի սեփական պահանջները, իրանցի գիտնականներին հաջողվել է միանալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութ արտադրող երկրների ակումբին:
Ներկա պահի դրությամբ Իրանի ավելի քան 64 միլիոն քաղաքացի ստացել է պատվաստանյութի առաջին չափաքանակը, երկրորդ չափաքանակով արդեն պատվաստվել է ավելի քան 57 միլիոն քաղաքացի: Երրորդ խթանիչ չափաքանակն է ստացել Իրանի 26 միլիոն 403 հազար 135 քաղաքացի: Համավարակի սկզբից ի վեր Իսլամական Հանրապետությունում 147 միլիոն 435 հազար 574 պատվաստում է արվել: