Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Պենտագոնը ցանկանում է հասնել Ուկրաինայի հաղթանակին եւ վերականգնել նրա տարածքային ամբողջականությունը, բայց այդ ամենին պետք է հասնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որին ԱՄՆ-ը չի կարող թելադրել իր կամքը:
«Ուկրաինային հաղթանակ ենք մաղթում։ Ցանկանում ենք Ուկրաինան տեսնել ինքնիշխան, ամբողջական, եւ որ նրա ամբողջ տարածքում ռուսական զորքեր չլինեն։ Թե ինչպե՛ս պետք է դա անել, այդ հարցին պետք է պատասխանեն պարոն Զելենսկին եւ Ուկրաինայի կառավարությունը»,- շեշտել է Քիրբին:
Պենտագոնի մամուլի քարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի Զելենսկուն թելադրելու՝ ինչպիսին պետք է լինի Ուկրաինայի հաղթանակը: