Ուկրաինան 2022-ի առաջին եռամսյակում Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալներով՝ Թուրքիան 2022-ին Ուկրաինա է արտահանել 59.1 միլիոն դոլարի զենք-զինամթերք՝ 2021-ի առաջին եռամսյակի 1.9 միլիոն դոլարի դիմաց։
Ուկրաինան թուրքական Baykar Makina ընկերությունից վերջին տարիներին գնել է ավելի քան 20 Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարք: 2022-ի հունվարի վերջին պատվիրել է եւս 16-ը. այս խմբաքանակն առաքվել է մարտի սկզբին։
Անկարայի ընդհանուր պաշտպանական արտահանումն առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ աճել է 48.6%-ով։ Թուրքիան 2021-ին արտահանել է 3.224 միլիարդ դոլարի պաշտպանական արտադրանք՝ 41.5 տոկոսով ավելի, քան 2020-ին։