ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ՀՀ պետական պարտքը (ներքին եւ արտաքին) 2020-ին՝ նախորդ տարվա համեմատ, աճել է 647 մլն 230 հազար դոլարով կամ 8.84%-ով։
ՀՀ արտաքին պարտքն անցյալ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 53 մլն 147 հազար դոլար՝ մեկ տարում աճելով 268 մլն 629 հազար դոլարով կամ ավելի քան 4.64%-ով:
ՀՀ կառավարության պարտքը մեկ տարում աճել է ավելի քան 298 մլն դոլարով կամ մոտ 5.63%-ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքն ավելացել է 29 մլն 373 հազար դոլարով կամ մոտ 6%-ով:
ՀՀ ներքին պարտքը 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլրդ 915 մլն 340 հազար դոլար՝ մեկ տարում աճելով ավելի քան 24.6%-ով: