Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է, որ զրուցել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ:
Կլաարը գրառման մեջ նշել է, որ ավելի վաղ «լավ քննարկումներ» է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: «Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումներին»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։