Ամերիկյան The Wall Street Journal-ը գրում է, որ ՄԱԿ-ի տեսուչները միջուկային զենք ստեղծելու Իրանը փորձերի նոր ապացույցներ են գտել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները նոր փորձարկումներ են արել այն օբյեկտներում, որտեղ մուտք գործելու թույլտվություն Իրանն անցյալ տարի այդպես էլ չտվեց:
«Այդ օբյեկտներում ռադիոակտիվ նյութի հայտնաբերումը վկայում է, որ Իրանը, հակառակ հերքումների, չհայտարարագրված միջուկային հումք ունի»,- հայտարարել է Վաշինգտոնի գիտության եւ միջազգային անվտանգության ինստիտուտի նախկին նախագահ Դեյվիդ Օլբրայթը:
Վերջին ամիսներին Իրանն ակտիվացրել է միջուկային ծրագրի շրջանակներում իր գործունեությունը՝ խախտելով 2015-ի միջուկային համաձայնագրի մի շարք դրույթներ:
Գտնված նոր նյութերը, Միացյալ Նահանգներում միջուկային համաձայնագրի նկատմամբ որդեգրված քաղաքականությանն առնչվող քննարկումներին զուգահեռ, հարուցում են հարցեր Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային նկրտումների մասշտաբների մասին: