Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը Իտալիայի անունից կեղծ լուր է տարածել՝ իբր Իտալիան Ադրբեջանին հրավիրել է Հռոմում մասնակցելու G20 գագաթնաժողովին:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հերքել է լուրը՝ այն անհիմն համարելով:
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2021-ի հոկտեմբերի 30-31-ը: