Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի՝ Թուրքիայի Գերագույն դատարանը բավարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի:
Քըլըչդարօղլուն որպես բարոյական փոխհատուցում պարտավորվել է Էրդողանին վճարել 165 հազար թուրքական լիրա (շուրջ 11,3 հազար ԱՄՆ դոլար):
Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը հայտնել է, որ դատարանը որոշում է ընդունել, որ ընդդիմադիր գործչի սոցցանցերում ու ելույթներում արված մի շարք հայտարարություններ դուրս են խոսքի ազատության նորմերից եւ Էրդողանի նկատմամբ անձնական վիրավորանք են: