Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում վավերացված վերջին օրինագծերին:
«Մեզ համար շարունակում են մտահոգիչ մնալ Խոսքի ու Մեդիայի ազատության դեմ ընդունվող օրինագծերը՝ դրանց թվում «ծանր վիրավորանքը» քրեականացնող օրենքը, ինչպես նաեւ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործը: Freedom House-ը եւս մեկ անգամ կոչ է անում Հայաստանին դադարեցնել հետապնդումը Սուլթանյանի նկատմամբ ու չեղարկել ազատ խոսքը վտանգող օրինագծերը»,- ասված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ:
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում պետծառայողներին վիրավորելու համար հարուցված քրեական գործերի վերաբերյալ օրինագծի մասին խոր մտահոգություն էր հայտնել նաեւ փետրվարի 5-ին տարածած իր հաղորդագրությունում։
Կազմակերպությունը Հայաստանի խորհրդարանին հորդորել էր չեղարկել հիշյալ հոդվածը` որպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ԵԱՀԿ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երկրի ստանձնած պարտավորությունները ոտնահարող դրույթ։