Կիպրոսը Ռուսաստանից չորս միլիարդատերերի՝ Միխայիլ Գուցերիեւին, Ալեքսանդր Պոնոմարենկոյին, Վադիմ Մոշկովիչին եւ Ալեքսեյ Կուզմիչեւին ու նրանց ընտանիքների 17 անդամների կզրկի քաղաքացիությունից։ Այս գործարարները հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը թույլ է տվել չորս ռուսաստանցիների զրկել քաղաքացիությունից, սակայն անունները չէին հրապարակվել։
Նախքան Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելը Forbes-ը նրանց կարողությունը գնահատել է համապատասխանաբար 2․5, 2․9, 2․4 եւ 7․8 միլիարդ դոլար՝ ընդհանուր 15․6 միլիարդ դոլար։