Բաքվում տեղի է ունեցել Ապշերոնյան թերակղզու Բեյուք Շոռ լճի վրա լողացող արեւային էլեկտրակայան կառուցելու պիլոտային նախագծի շնորհանդեսը, որին մասնակցել են երկրի էներգետիկ ոլորտի մասնագետներ, գործարարներ, ֆինանսիստներ եւ ինժեներներ:
Ռուսական «Վեստնիկ Կավկազա» պարբերականը գրում է, որ ներկայացվել են Gamma Solution ընկերության աշխատանքի սկզբունքները, անձնակազմը եւ նախագծի իրականացման ժամանակացույցը:
Լողացող արեւային էլեկտրակայանի հզորությունը կլինի 100 կվտ: Ենթադրվում է, որ արեւային մարտկոցները կտեղադրվեն Բեյուք Շոռ լճի 800 քառակուսի կիլոմետրանոց մակերեսի վրա: