Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով Ադրբեջանին կոչ են անում արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու վերադարձը Հայաստան: Այս մասին հայտնել են Լիտվայում ՀՀ դեսպանատունը։
«Գերիների անհապաղ եւ առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։ Կոչ ենք անում նաեւ Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա եւ ապագա հարաբերությունների համատեքստում հետեւողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը»,- ասված է հայտարարության մեջ։