Արցախյան վերջին պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Նրանք հանդիպում են պահանջում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
«Մենք եկել ենք, ուզում ենք տեսնել Օնիկ Գասպարյանին»,- ասել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Ղազարյանը, որն իր որդու հետ վերջին անգամ հեռախոսով խոսել է հոկտեմբերի 14-ին ու մինչ օրս նրանից լուր չունի: