Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չհանշուն հայտարարել է, որ Չինաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը համարում է ԱՊՀ-ում ռազմական անվտանգության առաջատար ուժ եւ պատրաստ է զարգացնելու նրա հետ գործակցությունը։
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ առցանց հանդիպման ժամանակ չինացի պաշտոնյան նշել է, որ ՀԱՊԿ-ը նշանակալի դեր է խաղում տարածաշրջանային կայունության եւ անվտանգության խթանման եւ ապահովման գործում։
Լի Չհանշուն ընդգծել է, որ Պեկինը ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հարցում պատրաստ է սերտորեն համագործակցելու Ռուսաստանի հետ։
Վալենտինա Մատվիենկոն էլ շեշտել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային հարթակներում պետք է հանդես գան դրական եւ միասնական օրակարգով։