Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 15-ին խախտել են շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածը:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ձեռնարկած բանակցություններից հետո ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր։
Մարտակերտի հատվածում ադրբեջանցիների կողմից շփման գիծը խախտելու մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ միջոցներ են ձեռնարկվում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։