Redaktionsnetzwerk Deutschland-ը հայտնել է, որ Գերմանիայից ավելի քան 1100 բժիշկ գրանցվել է Դաշնային բժշկական ասոցիացիայի առցանց պորտալում՝ Ուկրաինա եւ մերձակա երկրներ մեկնելու եւ հիվանդներին ու վիրավորներին օգնություն ցույց տալու համար:
Խմբագրական միավորման նախագահ Կլաուս Ռայնհարդտը նշել է, որ դատելով կամավորների թվից՝ բժիշկների համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ անսահման է:
«Չէ՞ որ այնտեղ աշխատանքը կարող է վտանգավոր լինել կյանքի համար»,- շեշտել է նա: Ռայնհարդտը հավելել է, որ Գերմանիայի Դաշնային բժշկական ասոցիացիան ներկայում բանակցություններ է վարում Ուկրաինայի եւ հարեւան պետությունների արտգործնախարարների, առողջապահպության նախարարությունների եւ դեսպանությունների հետ՝ բժիշկներին առավել արդյունավետորեն տեղաբաշխելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքում աշխատող բժիշկների համար պետք է երաշխավորվի անվտանգությունը: