Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ) հայտնել են, որ Ստամբուլում անցկացվելիք աշխարհի կանանց առաջնությանը կմասնակցեն Անուշ Գրիգորյանը, Եկատերինա Սիչեւան, Անի Հովսեփյանը եւ Գայանե Տեր-Բարսեղյանը
Ըստ ՀԱՕԿ-ի՝ ՀՀ հավաքականը երկու ուսումնամարզական հավաքի միջոցով կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը: Մայիսին անցկացվելիք աշխարհի առաջնության ընտրանին մարզվում է Երեւանի Օլիմպիավանում, իսկ մինչ այդ թիմը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Ծաղկաձորում էր: