Ըստ չեխական ptel.cz կայքի՝ Չեխիայի կառավարությունը, Ներքին գործերի նախարարության առաջարկով, հավանություն է տվել Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից հետապնդվող բելառուսական բուժաշխատողներին եւ նրանց ընտանիքներին Չեխիայում ընդունելու նախագծին:
Չեխիայի արտաքին գերատեսչությունը, ոստիկանությունն ու առողջապահական համակարգի ներկայացուցիչները կաջակցեն ընդդիմադիր գործիչներին ու նրանց ընտանիքներին:
Նրանց ժամանակավոր կացարանի թույլտվություն կտրվի, կօգնեն հաղթահարել լեզվի խոչընդոտը եւ աշխատանքի կտեղավորեն՝ պայմանով, որ խստորեն պահպանեն Сovid-19 համավարակի պայմաններում ընդունված պաշտպանական կանոնները:
Ավելի վաղ Չեխիան արդեն ընդունել է Բելառուսի 60 քաղաքացու՝ բուժման եւ առողջության վերականգնման նպատակով: