Եվրոպացիների մեծ մասի կարծիքով Եվրամիությունը 12-20 տարի անց կկազմալուծվի:
Դրա մասին վկայում են YouGov հետազոտական ինստիտուտի՝ «Եվրախորհրդի միջազգային հարցերով» հետազոտական կենտրոնի համար վերջերս ԵՄ 14 երկրներում անցկացրած հարցման արդյունքները:
Մասնավորապես, Սլովակիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Իտալիայում, Հունաստանում, Չեխիայում, Հունգարիայում, Նիդերլանդներում եւ Գերմանիայում հարցվածների ավելի քան 50%-ը համարում է, որ Եվրամիությունը կգոյատեւի 10, առավելագույնը՝ 20 տարի:
Ամենահոռետեսները սլովակներն (66%) ու ֆրանսիացիներն են (58%):
Առաջիկա 10-20 տարում ԵՄ կազմալուծման մասին տեսակետին չեն համաձայնել միայն Շվեդիայում (44%), Դանիայում (41%) եւ Իսպանիայում (40%)։