Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ հեռախոսային ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի Եվրոպական զինուժի հրամանատարության ղեկավար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Թեդ Ուոլթերսը հայտարարել է, որ ԱՄՆ –ն ուշի-ուշով հետեւում է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ հարաճուն համագործակցությանը եւ անհանգստացած է դրանով:
Գեներալը նշել է, որ Չինաստանը ռազմական արդիականացման եւ կայունության առումով մարտահրավեր է անվտանգության տեսակետից, իսկ ռուս-չինական համագործակցությունն իրական սպառնալիք է Եվրոպայի եւ նրանց հարեւան երկրների համար: