ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռ. Ռավինդրան հայտնել է, որ Հնդկաստանը մոտ օրերս Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության՝ դեղորայքի հերթական խմբաքանակը:
Ռավինդան ընդգծել է, որ Հնդկաստանը հակամարտության հենց ամենասկզբից կոչ է արել հետեւելու երկխոսության եւ դիվանագիտության ուղուն:
«Երբ անմեղ մարդկային կյանքեր են սպառնալիքի տակ, դիվանագիտությունը պետք է գերակշռի որպես միակ համապատասխան որոշում»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցչությունն առաջարկել է չքաղաքականացնել Ուկրաինային ցույց տրվող հումանիտար օգնության հարցերը:
Հարավասիական երկրի մշտական ներայացուցիչ Թ. Խ. Թիրումուրթին նշել է, որ դրանց լուծման նկատմամբ մոտեցումը պետք է բխի չեզոքության եւ անկախության սկզբունքներից: