Ծովային միջավայրի պահպանության OceansAsia կազմակերպության վերջին զեկույցի համաձայն, նախորդ տարվա ընթացքում օվկիանոս է թափվել առնվազն 1,56 միլիարդ դիմակ, որոնք ծովային միջավայրի պլատիկե աղbn ավելացրել են 4-6 տոննա նոր աղբով:
Վերջին օրերին դեն նետված դիմակներն աշխարհով մեկ հայտնվել են բազմաթիվ ծովային գոտիներում, անգամ դիմակ է հայտնաբերվել պինգվինի ստամոքսում ու ճայի ոտքերին փաթաթված:
Հայտնի է, որ դիմակների պատրաստման համար հիմնական օգտագործվող նյութը պոլիպրոպիլենն է, որը, նմանատիպ այլ նյութերի պես, պլաստիկի չքայքայվող տեսակ է: Աղբ դարձած դիմակները բնության մեջ կքայքայվեն միայն 400-500 տարի անց: Ուստի փորձագետները հորդորում են դիմակներից ազատվելիս չաղտոտել շրջակա միջավայրը: