Ռուսաստանի ֆուտբոլի միությունը տեղեկացրել է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, դադարել է ֆուտբոլի զարգացման համար նախատեսված գումարները վճարելուց, որ գոյացել էին 2018-ի աշխարհի առաջնության անցկացման ընթացքում։
ՌՖՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Մաքսիմ Միտրոֆանովն ընդգծել է, որ FIFA Legacy ծրագրով առայժմ վճարվել է ընդհանուր գումարի՝ 100 միլիոն դոլարի միայն 30 տոկոսը։ «Ըստ ՖԻՖԱ-ի նոր որոշման՝ այդ վճարումները դադարեցվում են, բայց չեն չեղարկվում»,- նշել է ՌՖՄ պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պատերազմի առնչությամբ ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականներին ու ակումբներին հեռացրել են բոլոր միջազգային մրցաշարերից: