«Սինխուա» պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Չինաստանը սկսել է բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Գերմանիա՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը:
Երկրի արեւմուտքից՝ Սիան քաղաքից չինական արտադրության հագուստով եւ սպորտային ապրանքներով բեռնված գնացքը ուղեւորվել է գերմանական Մանհեյմ քաղաք՝ անցնելով Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի եւ Չեխիայի տարածքներով։ Կասպից եւ Սեւ ծովերը հատելիս օգտագործվել է լաստանավային տրանսպորտը։