Իրանի Կապի թանգարանի տնօրեն Հոսեյն Ամիդին հայտնել է իրանական Ռաշտ քաղաքում աշխարհում առաջին դպրոց-թանգարանի բացման մասին:
Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Ռաշտից հետո երկրորդ դպրոց-թանգարանը կբացվի Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի Դեգլան քաղաքում:
«Դպրոց-թանգարանի բացմամբ հետաքրքրված բոլոր անձինք, հատկապես դպրոցականները, սոսկ դպրոց չեն հաճախում, այլ նաեւ՝ կապի մասնագիտացված թանգարան են ոտք դնում, դիտում այդ ոլորտի հնագույն նմուշները»,-ընդգծել է Ամիրին։