Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվել է նոկաուտ մրցակարգով:
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը վստահ սկսել է մարզապայքարը խաղարկությունում: Քառորդ եզրափակիչ փուլի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության է մատնել Ռեյ Ռոբսոնին:
Մրցաշարին մասնակցող ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանն առաջին խաղում գեղեցիկ ոճով հաղթել է փորձառու գրոսմայստեր Վեսլի Սոյին:
Ապրիլի 21-ին տեղի կունենան պատասխան հանդիպումները: Կիսաեզրափակիչ մտնելու համար հայազգի շախմատիստներին անհրաժեշտ է վաստակել եւս կեսական միավոր, հակառակ դեպքում զույգերի հաղթողները կորոշվեն թայ-բրեյքում: