Ըստ վրացական «Առաջին ալիք» հեռուստաընկերության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել ԱՀԿ-ի՝ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի կազմակերպած առցանց ֆորումում։
Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Քաղցկեղի դեմ պայքարի՝ Եվրահանձնաժողովի մեկնարկած ծրագրում ասոցացված գործընկերների հետ Վրաստանը նույնպես ընդգրկված կլինի:
«Մենք նույնպես պիտի լինենք այդ ծրագրի մասնակից: Վրաստանը պատրատ է միանալ այդ նախաձեռնությանը եւ եվրոպական տարածաշրջանի հետ միավորել ջանքերը»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Նա կոչ է արել բոլոր պետությունների ղեկավարներին միավորվել եւ համատեղել պայաքարը քաղցկեղի դեմ:
Նախագահը փորձի փոխանակման համար Վրաստան է հրավիրել ԱՀԿ-ի ուռուցքային հիվանդությունների գծով Եվրոպական գրասենյակի դեսպան Ահարոն Անդերսոնին: