2001-ից Բաքվում անցկացվող Աշխարհի ադրբեջանցիների համագումարը Ադրբեջանի կառավարության որոշմամբ այս տարի Իլհամ Ալիևի գլխավորությամբ անցկացվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում։
Միջոցառման բացմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «այսուհետ ադրբեջանական ժողովուրդն ապրելու է որպես հաղթանակած ժողովուրդ», «այսուհետ Ադրբեջանը ապրելու է որպես հաղթանակած պետություն»։
Ալիևը նշել է, որ նախագահի պաշտոնում իր ընտրվելու առաջին օրվանից մինչ օրս ղարաբաղյան հակամարտության լուծումն ու հետկոնֆլիկտային շրջանի զարգացումն ի շահ Ադրբեջանի իր համար՝ որպես նախագահի, գլխավոր խնդիրն էր: