Անվասայլակով բասկետբոլի Հայաստանի հավաքականի թիմը Ֆրանսիայի Լիլ քաղաքում է անվասայլակով բասկետբոլի Եվրոպայի գավաթի 2023-ի խաղարկության որակավորման փուլին մասնակցելու նպատակով:
Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մեր հավաքականը Լիլ է մեկնել 13 խաղացողով։ Թիմի գլխավոր մարզիչն է Հ. Եսայանը: Հավաքականին ուղեկցում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Հայաստանից բացի՝ այդ մրցաշարին մասնակցելու են Ֆրանսիայի երկու եւ Բելգիայի ու Մալթայի մեկական թիմեր։ Այսօր Հայաստանի թիմը կհանդիպի բելգիացիների եւ տեղի թիմի հետ: Վաղը մեր թիմը կխաղա Մալթայի եւ ֆրանսիական «Էլան Շալոն» թիմերի հետ։