Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ռուսական բանակը ծրագրել է Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» երկրորդ փուլում լիարժեք հսկողություն հաստատել Դոնբասի եւ Հարավային Ուկրաինայի նկատմամբ: Այդ միջոցները կապահովեն ցամաքային միջանցքը դեպի Ղրիմ, ինչպես նաեւ կանդրադառնան Ուկրաինայի տնտեսության կենսական օբյեկտների վրա։
Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Մինեկաեւն ասել է, որ Դոնբասի եւ Հարավային Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը կտրամադրի նաեւ ելք Մերձդնեստր, որտեղ, ըստ ռուսական կողմի, ռուսալեզու բնակչության նկատմամբ նույնպես ճնշումներ են նկատվում: