Բրիտանական Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները սկսել են հրաժարվել ընտանի կենդանիներից, քանի որ կյանքը նկատելիորեն թանկացել է:
«Մեզ անհանգստացնում է այն, որ ֆինանսական խնդիրների պատճառով մարդիկ սկսել են հրաժարվել ընտանի կենդանիներից: Շատանում է ընտանի կենդանիների թիվը, որոնց արդեն բուժում են միայն տնային պայմաններում՝ ծախսերը կրճատելու նպատակով»,- հեռուստաալիքին հայտնել է Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման թագավորական միության (RSPCA) մամուլի քարտուղար Ռեյչըլ Ֆրոսթը:
Sky News-ի տվյալներով՝ շների ապաստարանները Մեծ Բրիտանիայում լեփ-լեցուն են: