Գերմանական Bild պարբերականի պատվերով INSA հասարակական կարծիքի հետազոտական ինստիտուտի անցկացված հարցման արդյունքում հարցումների ենթարկված գերմանացիների 43%-ը կողմ է արտահայտվել Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելուն: Մինչդեռ գերմանացիների 50%-ը դեմ է այդ գաղափարին:
Մինչդեռ դեռ մի քանի օր առաջ Ֆորսա ինստիտուտը անցկացրած հարցումն այլ արդյունք էր արձանագրել. ըստ այդ հարցումների՝ գերմանացիների 51% կողմ էր արտահայտվել Ուկրաինային հարձակողական զենքի եւ ծանր տեխնիկայի մատակարարմանը, դեմ էր արտահայտվել 37%-ը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն օրերս հայտարարել էր, որ Բունդեսվերի պաշարներից Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը գործնականում սպառված է: Հետագա մատակարարումները Գերմանիայի իշխանությունները քննարկում են երկրի պաշտպանական ընկերությունների հետ: