ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձ են արել:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հաղորդարությունն իրականության հետ որեւէ առնչություն չունի: