Ըստ «Ուկրինֆորմի»՝ ամերիկյան «Lift Aircraft» ընկերությունը ներկայացրել է HEXA թռչող ավտոմեքենան:
Ամերիկյան «Dayton 24/7 Now» կայքը գրում է, որ ընկերության հավաստմամբ, տվյալ փուլում փոխադրամիջոցը օդում կարող է մնալ 15 րոպե եւ հաղթահարել 16 — 24 կիլոմետր տարածք: Ընդ որում, HEXA-ն կառավարելու համար օդաչուի արտոնագիր չի պահանջվելու:
Մեկ ժամ մարզումը բավական կլինի օդամեքենան կառավարել սովորելու համար:
Ընկերության գլխավոր տնօրեն Մեթյու Չեյզը նշել է, որ HEXA-ի օգտագործման համար հիանալի հնարավորություններ է տեսնում:
Արտակարգ իրավիճակներում թռչող ավտոմեքենան կարող են կիրառել արագ արձագանքման ծառայությունները՝ ոստիկանությունը, հրշեջ ջոկատները, բժիշկ փրկարարները եւ այլն: Դրանով ծառայությունն ավելի արդյունավետ կլինի, քանի որ մայրուղով ընթացող սովորական մեքենաների համեմատ երկու անգամ արագ կհասնեն դեպքի վայր: