Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթում ողջունել է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի գործադրած ջանքերը:
«Այդ հակամարտության շարունակվելու դեպքում անվտանգության խնդիրներ կարող էին ի հայտ գալ Իրանի հյուսիսային սահմաններին, սակայն մենք գոհ ենք, որ Ռուսաստանը ջանքեր գործադրեց՝ հնարավորինս շուտ պատերազմին վերջ դնելու համար: Այդուհանդերձ, ըստ իս, տարածաշրջանում դեռեւս քնած սպառնալիքներ կան: Նկատի ունեմ, որ պետք է խոչընդոտել տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությանը»,- ընդգծել է Ղալիբաֆը: