Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Սեւանա լճի մակարդակը ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով եւ հասել 1900,49 մետրի, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 23 սմ-ով։
Արփա-Սեւան ջրատարով ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը եղել է 11,743 միլիոն խորանարդ մետր, իսկ 2022-ի հունվարի 1-ից ապրիլի 24-ը ներառյալ՝ 53,369 միլիոն խորանարդ մետր: